Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իտալիայի նախագահը վերընտրվել է

Իտալիայի նախագահը վերընտրվել է
21.04.2013 | 18:33

Իտալիայի գործող նախագահ Ջորջիո Նապոլիտանոն վերընտրվել է նախագահի պաշտոնում։ 87-ամյա Նապոլիտանոն համաձայնել է կրկին մասնակցել ընտրություններին այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ ընտրել իր իրավահաջորդին։
Գործող նախագահի օգտին քվեարկել է 1007 պատգամավորից ավելի քան 617-ը։ Ավելի վաղ Իտալիայի հիմնական քաղաքական ուժերը դիմել էին նախագահին՝ խնդրելով նրան մնալ իր պաշտոնում, որպեսզի հնարավոր լինի հանգուցալուծել երկրում առկա քաղաքական ճգնաժամը։

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ